Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

«Գարդասիլը» հակաքաղցկեղային դեղամիջոց չէ

«Գարդասիլը» հակաքաղցկեղային դեղամիջոց չէ
25.03.2019 | 14:24

«Գարդասիլ 4» պատվաստանյութը կիրառելու հրամանը բացակայում է ՀՀ առողջապահության նախարարության կայքից, դրա մասին մենք պատահաբար իմացել ենք համացանցի մի տեսանյութից, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը: «Առաջին հարցը` ինչու՞ է հրամանը գաղտնի պահվել: Հաջորդը տարիքային շեմի բարձրացումն է: 27-45 տարեկանների պատվաստումը հակասում է տարիքային և մի շարք այլ պահանջների: Գալիս է ապատեղեկատվության հարցը: Ապատեղեկատվություն են տրամադրում մեր հանրությանը», - ասաց նա: Մարինա Խաչատրյանի խոսքով՝ «Գարդասիլ 4»-ը, հակառակ նախարարության պնդումների, հակաքաղցկեղային դեղամիջոց չէ:

Դիտվել է՝ 548

Մեկնաբանություններ